ԱՄՆ-ում Նոյ անունով հովվաշունը սեփական կյանքի գնով փրկել է երեխային:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, Ատլանտայի առեւտրային կենտրոններից մեկի ավտակայանատեղիում հրաձգություն է տեղի ունեցել:
Ոստիկանության տվյալներով՝ երկու վարորդների միջեւ վեճ է բռնկվել, որի ընթացքում տղամարդկանցից մեկը հանել է ատրճանակը եւ սկսել կրակել մյուս վարորդի ավտոմեքենայի ուղղությամբ: Այդ ժամանակ մեքենայի մեջ գտնվել են վարորդի կինը, երեք երեխաներն ու շուն:
Ականատեսների խոսքով՝ Նոյ անունով շունը ցատկել է երեխաներից մեկի մոտ եւ իր վրա վերցրել հարվածը՝ փրկելով երեխայի կյանքը: Միջադեպի հետեւանքով այլ տուժածներ ու զոհեր չկան: Ընդ որում, հրաձիգը չի կալանավորվել:



























