Ֆրանսիական Mediapart ինտերնետ-պարբերականը նյութ է հրապարակել, որում  L'Oreal ընկերության նախկին հաշվապահ Կլեր Թ-ն մեղադրում է ընկերության ֆինանսական խորհրդատուին՝ 2007թ. մարտին Սարկոզիի ներկայացուցչին՝ «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության գանձապահ Էրիկ Վերտին՝ ներկայիս աշխատանքի նախարարին, կանխիկ 150 հազար եվրո վճարելու մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հոդվածից հետո քաղաքական սկանդալ է  հասունացել: Քանի որ ստացվում է, որ L'Oreal-ի սեփականատեր Լիլիան Բետանկուրը կարող է ապօրինաբար ֆինանսավորել պետության ղեկավարի նախընտրական քարոզարշավը: 

Կլեր Թ-ն հայտարարել է նաեւ, որ Սարկոզին, լինելով փարիզյան Նեյի արվարձանի քաղաքապետ, Բետանկուրի ներկայացուցիչներից արդեն «ծրարներ» է ստացել՝ նախատեսված «հեռանկարային եւ ազդեցիկ գործիչների համար»:

Ելիսեյան պալատի ներկայացուցիչն արդեն հերքել է տարածված լուրերը: «Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է նախագահի մոտ կանգնած աղբյուրը:

Գործին առնչվող մյուս «անձինք» նույնպես հերքել են մեղադրանքները: