Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Էսքիշեհիր նահանգի 5-րդ համաժողովին Օսմանյան կայսրության արյունարվու սուլթան Աբդուլ Համիդի պատկերով պաստառ են պարզել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝  Էսքիշեհիրում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 5-րդ համաժողովի պատվավոր հյուր, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պատվին Էսքիշեհիրի իշխող կուսակցության կանանց խորհրդի անդամները Դավութօղլուի համար Աբդուլ Համիդի նկարով պաստառ ու գրություն էին պատրաստել. Պաստառի վրա գրված է եղել. «Իմ փադիշահ, իմ սուլթան Աբդուլհամիդ, քո ժառանգությունն արդեն վստահելի ձեռքերում է, կարող ես հանգիստ ննջել»։

Նշենք, որ պատմության մեջ «արյունոտ սուլթան» անունը վաստակած Աբդուլ Համիդի օրոք,  նույնիսկ ըստ թուրք պատմաբանների, կոտորվել է 300 հազար հայ։