Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակ ստացած Օրհան Փամուքի հերթակն հարցազրույցը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
Թուրքական Hurriyet պարբերականի հետ զրույցում Օրհան Փամուքը քննադատել է թուրքական իշխանություններին՝ խոսքի ազատության սահմանափակումների հետ կապված։ «Իմ շատ լրագրող ընկերներ իրենց մտքերի համար հեռացվել են աշխատանքից։ Ես չեմ տեսել նման երկիր, որտեղ այդքան շատ լրագրողներ հեռացվեն աշխատանքից։ Երկրորդը եւ ամենավատը, որ Թուրքիայում վախի մթնոլորտ կա։ Բոլորը վախենում են, ես դա տեսնում եմ։ Ցավոք, Թուրքիայում խոսքի ազատությունը շատ վատ վիճակում է։ Այն իջել է «գետնի մակարդակին», ցավոք», ասել է Օրհան Փամուքը։




























