Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման  բացասական  ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաեւ վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում չչարաշահել կոֆեին եւ շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Խորհուրդ չի տրվում գնել բացօթյա պայմաններում  պատրասվող եւ վաճառվող, հատկապես արագ փչացող եւ պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք, հատկապես բացօթյա  պայմաններում՝ մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում¤ պատրաստվող եւ վաճառվող, պատրաստման եւ պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ եւ այլն: Պետք չէ օգտագործել բացօթյա, տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր:Արգելվում է գտնվել  չօդափոխվող  կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար  ժամանակ մնալ  արեւի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել  փակ պատուհաններով ավտոմեքենաներում: Ծարավը հագեցնելու լավագույն միջոցը թեյն է, նշանակություն չունի՝ այն սառն է, տաք, թե գոլ: Հատկապես բարերար ազդեցություն ունի կանաչ թեյը: Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից: