ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընդունել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը, որի նպատակը Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման եւ դրանց դեմ արդյունավետ պայքարի միջոցների երկկողմ քննարկումն էր:
Ամերիկյան պատվիրակության կազմում էին «Կենդանիների առողջություն» հայաստանյան ծրագրի ղեկավար Լինսդեյ Մալեչան եւ ԱՄՆ Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռեգանը: Հանդիպման նպատակն էր Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով հայկական կողմի առաջարկությունը` խումբը պատրաստակամություն էր հայտնել առավել խորը ուսումնասիրություններ իրականացնել հատկապես կենդանիների բրուցելյոզ հիվանդության ուղղությամբ:
«Հայաստանում շատ կարեւոր է այդ հիվանդության կանխարգելման արդյունավետ միջոցների կիրառումը, եւ մենք մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս աջակցել ամերիկացի փորձագետներին իրավիճակի առավել ստույգ գնահատման գործում», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Հյուրերը տեղեկացրել են, որ Հայաստանում գտնվելու ընթացքում նախատեսված են հանդիպումներ անասնաբուժության ոլորտի պատասխանատուների հետ, այցելություններ անասնապահական տնտեսություններ, ինչպես նաեւ նախատեսվում է կազմակերպել երկօրյա սեմինար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ֆերմերների միջեւ կապն առավել սերտացնելու համար:




























