Երկուշաբթի առավոտյան նորվեգական մայրաքաղաքի հյուսիսում քաղաքային երկու ավտոբուսների բախման հետեւանքով առնվազն 21 մարդ է տուժել:
4 ուղեւորներ լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության նախնական վարկածով՝ պատահարը տեղի է ունեցել ավտոբուսներից մեկի՝ շրջադարձի ժամանակ հանդիպակաց գիծ դուրս գալու ժամանակ: Վթարի պահին ճանապարհը սառցապատ է եղել, հայտնում է Local պորտալը:



























