Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, այցելել է հանրային ոլորտում ծառայություններ մատուցող «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ եւ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի եւ վերոնշյալ ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ծրագրավորման տեխնոլոգիաների մշակումների եւ թվայնացված համակարգերի վրա հիմնված ռուսաստանյան «Սիթի-մոբիլ» եւ «Մարկետ» ընկերությունների երեւանյան մասնաճյուղերի գրասենյակներում, ծանոթացել վերջիններիս բիզնես գործառույթներին եւ գործունեությանը, աշխատանքային պայմաններին ու իրականացված ներդրումներին: Բազմաֆունկցիոնալ՝ մշակութային, կրթական, ինքնազարգացման, հանգստի եւ ժամանցի համար ստեղծված եւ տեխնիկապես ու անհրաժեշտ այլ միջոցներով հագեցած «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լոֆթ»-ի գործունեության մեկնարկի կապակցությամբ անցկացված շնորհանդեսին: