Ղրղըզստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու մասին պայմանագիրը նախապատրաստման ավարտական փուլում է, հայտարարել է երկրի վարչապետ Ջոոմարտ Օթորբաեւը։

Ղրղըզստանի՝ Մաքսային միություն մտնելու մասին պայմանագիրը նախատեսվոմ է ստորագրել դեկտեմբերի 23-ին: Մայիսին Աստանայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ,  ստորագրվել է ՄՄ-ին Ղրղըզստանի միանալու միջոցառումների ծրագիրը: Ներկայումս ՄՄ-ին եւ Միասնական տնտեսական տիրույթին Ղրղըզստանի միանալու անհրաժեշտ օրինագծերի փաթեթը քննարկվում է խորհրդարանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Մենք ավարտական փուլում ենք, անհրաժեշտ է լուծել իրավական բնույթի հարցեր՝ պայմանագիրը ստորագրելիս իրավաբանական խախտումները բացառելու համար: Բոոր հարցերը պետք է լուծվեն հաշվի առնելով երկրի շահերը: Մենք պետք է ընդունենք երկրի համար ընդունելի տարբերակ եւ առաջ տանենք ազգային շահերը, բոլոր գերատեսչությունների  լավ համակարգված աշխատանքի դեպքում դա իրականանալի է», — երեքշաբթի վարչապետի խոսքերն է մեջբերում Ղրղըզստանի կառավարության մամուլի ծառայությունը: