Ճապոնիայի Սիկոկու կղզու Տոկուսիմա պրեֆեկտուրայում մոտ 200 մարդ արդեն 5-րդ օրն է կտրված է արտաքին աշխարհից, որի պատճառը ուժեղ ձյունն է:
Նախորդ շաբաթավերջին Ճապոնիայի արեւմտյան ափերին ուժեղ ձյուն է եկել: Վերջին մեկ օրում Յամագատա պրեֆեկտուրայում 1,11 մետր բարձրությամբ ձյուն է եկել, Ֆուկուի պրեֆեկտուրայում 89 սմ, Նագանոյում՝ 59 սմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուժեղ ձյան պատճառով Տոկուսիմա պրեֆեկտուրայի երեք բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհից:
NHK հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մոտ 670 բնակելի շենքեր մինչ այժմ զրկված են էլեկտրականությունից: Բժիշկների տվյալներով՝ Ճապոնիայում ձյան պատճառով արդեն 6 մարդ է մահացել:



























