Ամանորի շեմին Եգիպտոսում հանգիստը դեռեւս ավելի էժան է, քան հայկական առողջարաններում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողներին հայտարարեց «Ջոել» հայկական տուրիստական ընկերության տնօրեն Սոնա Եղիազարյանը:

Վերջին 1-2 տարիների ընթացքում Հայաստանից ավելի հաճախ հանգստի մեկնում են Շրի-Լանկա եւ Թաիլանդ, պահպանվում է  նաեւ Դուբայ մեկնողների հոսքը», - հավելեց նա:

Ասիական առողջարաններում հանգիստը մեկ մարդու եւ 4-5 օրվա համար միջինում արժե 700-800 դոլար («ամեն ինչ ներառված է» փաթեթ՝ 3 աստղանի հյուրանոցով), իսկ Եվրոպայում՝ 1000-1200 եվրո: Եվրոպայի հետ կապված նաեւ մեկ ուրիշ խնդիր կա՝ մուտքի անցագրի հերթեր, ուստի հանգիստը պետք է պլանավորել մի քանի ամիս առաջ», - հստակեցրեց ընկերության տնօրենը:

Հայաստանում այդ նույն 4-5 օրվա համար մոտավոր արժեքը 250 հազար դրամ է (մոտ 560 դոլար), սակայն ոչ թե «միջինում», այլ «սկսած»:

Շատ բաներ կախված  են ինքնաթիռի գնից. եթե չվերթը տոների նախօրեին չէ, այն ավելի էժան է: Իսկ եթե ընտրություն  կատարել՝ համեմատելով տարբեր ավիաընկերությունները, ապա կարելի է գրեթե կրկնակի տնտեսել: «Միեւնույն ուղղությունը կարող է արժենալ եւ 600-700 դոլար, եւ 350-400 դոլար», - եզրափակեց Եղիազարյանը: