Հայկական դրամի փոխարժեքի ցատկից միջնաժամկետ ինֆլյացիան չի գերազանցի 1,5 – 2 տոկոսային կետը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողներին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով՝ տարվա ընթացքում ինֆլյացիայի վրա այդ տատանման ազդեցությունը չեզոքացված է:

Կենտրոնական բանկը ինֆլյացիայի վերահսկողության հավասարակաշռված քաղաքականություն է իրականացնում, որպեսզի 2014թ. վերջին եւ 2015թ. պահի  4 +/- 1,5% նպատակային միջանցքում, հավելեց Ջավադյանը: Նա նկատեց, որ ԿԲ-ն իրավասու մարմիններին կաջակցի ապրանքային շուկաներում խախտումների վերահսկողոությա գործում:  «Չհիմնավորված թանկացումները, ինչպես նաեւ իրարանցում առաջացնելու նպատակով թանկացումների մասին սխալ տեղեկությունների հոսքը խստորեն կպատժվեն», - ընդգծեց Ջավադյանը: