ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններից: ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Դերեք Հոգանը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բազելում հանդես եկան հայտարարությամբ: Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն համանախագահներից մեկն է եւ համատեղ հայտարարությունը նաեւ ԱՄՆ-ի դիրքորոշումն է արտահայտում», - հայարլ է դիվանագետը:
Դ. Հոգանը ափսոսանք եւ մտահոգություն է հայտնել, որ բանակցությունները լճացման փուլում են: «Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում օժանդակել խաղաղ բանակցությունների գործընթացին»:
Դիվանագետը հայտնել է, որ համանախագահները ակտիվ հետեւում են տարածաշրջանում կատարվածին, եւ նրանց հերթական այցը կախված է Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարություններից: «Երբ կառավարությունները նշանակեն այցի ամսաթիվը, այն ժամանակ էլ կայցելեն տարածաշրջան»:


























