Երկքաղաքացիությւնը թաքցնելու փաստով առաջին գործն է հարուցվել Ռուսաստանում, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՔԿ Լենինգրադի վարչությունը:

«2011թ. ապրիլից ոչ ուշ Լենինգրադի մարզի բնակիչը, լինելով ՌԴ քաղաքացի, Էստոնիայի մայրաքաղաքում կեցության իրավունք է ստացել եւ 2013թ. մարտից ոչ ուշ Էստոնիայի մայրաքաղաքում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ձեռք բերել, որը նրան թույլ էր տալիս մշտական բնակության իրավունք ստանալ տվյալ վայրում», — ասված է հաղորդագրությունում:

2014 սեպտեմբերին կասկածյալը եկել է Ռուսաստան, սակայն գրավոր ծանուցում չի ներկայացրել ԴՄԾՎ-ի բաժանմունք: Ռուսաստանից դուրս գալու փորձի ժամանակ նա ձերբակալվել է ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից:

Ռուսաստանում երկքաղաքացիությունը թաքցնելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքը ուժի մեջ է մտել օգոստոսի 4-ին: Արտասահմանում բնակվող եւ Ռուսաստանում գրանցում ունեցող ռուսաստանցիները պետք է  ԴՄԾ-ին տեղեկացնեն երկրորդ քաղաքացիության կամ երկրորդ երկրում բնակության  մասին՝ Ռուսաստան ժամանելուն պես: