Մեծ Լոնդոնի ոստիկանության՝ Սքոթլենդ Յարդի կենտրոնակայանի շենքը, վաճառվել է 370 մլն ֆունտ սթեռլինգով: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Գնորդն արաբական Abu Dhabi Financial Group ընկերությունն է, որը շենքը գնել է նախապես հայտարարված 120 մլն ֆունտից ավելի բարձր գնով:

Նոր սեփականատերերը պատրաստվում են Սքոթլենդ Յարդն էլիտար բնակելի եւ կոմերցիոն շենքի վերածել:

Ըստ Gazeta-ի, ավելի վաղ հաղորդվում էր, շենքը, որում ոստիկանությունը տեղակայված է եղել կես դաս, վաճառվում է Լոնդոնի իշխանությունների՝ ծախսերը կրճատելու ծրագրի շրջանակում: Ոստիկանության կենտրոնակայանը տեղափոխվում է Թեմզայի ափին գտնվող ավելի համեստ շինություն:

Ավելի քան 55.500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող Սքոթլենդ Յարդի շենքը տեղակայված է Վեսթմինսթերում: