Դեկտեմբերի 9-ին Մարոնի եղեկեցու պատրիարք Մարոն Մոր Բշարա Բուտրոս ալ Ռայը ընդունեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատրիարքը շնորհակալություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցուն` հաջորդ տարի Հայաստան այցելելու հրավերի համար, եւ իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:

Ընդգծվեց Հայաստանի եւ Լիբանանի միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, ինչպես նաեւ լիբանանահայ համայնքի կարեւոր եւ կառուցողական դերը Լիբանանի զարգացման գործում: Անդրադարձ կատարվեց Լիբանանի ներքաղաքական իրավիճակին եւ տարածաշրջանային զարգացումներին: