Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհ է Մոսկվայի՝ երկրից պարենի մատակարարման մեծ ծավալների վերաբերյալ կշտամբանքից: Այդ մասին ասվում է նախագահի պաշտոնական կայքում:

«Դուք մեզ խնդրել եք մատակարարել կաթնամթերքի ու մսամթերքի, ձկնային արտադրանքի եւ այլնի այդ ծավալները: Մենք դեռ քվոտաները չենք ընտրել եւ տվյալ ծավալները չենք մատակարարել: Ինչու եք մեզ կշտամբում, որ մենք ձեզ չափազանց շա՞տ ենք կերակրել», - հայտարարել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով Ռուսաստանի կողմից նման վարքագիծը «անհամերաշխ» է: Լուկաշենկոն նաեւ ընդգծել է, որ իր երկրի ապրանքների անվտանգությունը գերազանցում է ռուսական արտադրանքների անվտանգությանը: