Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթում Հայաստանը ներկայացնող 14-ամյա շեփորահար Դանիել Մելքոնյանը գրավել է երրորդ տեղը:
Ավելի վաղ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ մրցույթին այս տարի մասնակցել է 48 երաժիշտ: Նրանք մրցել են 3 անվանակարգերում՝ փողային եւ հարվածային, լարային գործիքներ եւ դաշնամուր:
Նախորդ երկու փուլերում մեր երկիրը ներկայացնող պատանի շեփորահարը ժյուրիի բոլոր անդամներից ստացել էր բարձրագույն՝ 12-ական միավոր, եւ արդեն պարզ էր, որ զբաղեցնելու է մրցանակային երեք տեղերից որեւէ մեկը:




























