Կլիմայի, ահաբեկչության եւ խաղաղության մասին է խոսել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստում՝ հուլիսի 7-ին:

Թագուհին ՄԱԿ-ի անդամ-պետությունների ուշադրությունը հրավիրել է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությանն ու կլիմայի փոփոխությանը ողջ աշխարհում: Նա ընդգծել է, թե կլիմայի փոփոխությունից տառապում են «շատ երկրներ»:

Նա ՄԱԿ-ի ԳՎ ամբիոնից վերջին անգամ ելույթ էր ունեցել 53 տարի առաջ:

«Վերջին անգամ ես ելույթ եմ ունեցել 1957թ.»,- հիշեցրել է թագուհին. «Այդ ժամանակներից աշխարհում շատ փոփոխություններ են եղել»:

Թագուհին նշել է, թե այս ընթացքում փոխվել է նաեւ ՄԱԿ-ը:

Բրիտանական միապետության 84-ամյա ղեկավարը եւ նրա ամուսին Ֆիլիպը, Նյու Յորքում մնացել են մի քանի ժամ: ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած ելույթից հետո Եղիսաբեթ 2-րդը ծաղկեպսակ է դրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրում եւ բացել 67 բրիտանացիների հիշատակի այգին: