Ազատության հրապարակում մեկնարկում է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա հանրահավաք-երթը։ ՀԱԿ-ի նախաձեռնած երթին միացել են ԲՀԿ-ն, «Ժառանգությունը»։ Նշենք, որ հանրահավաք –երթին ԲՀԿ եւ ՀԱԿ առաջնորդները չեն մասնակցելու։ Եռյակի առաջնորդներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է հայտարարել երթին միանալու մասին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում են ԲՀԿ երիտասարդները, ԲՀԿ եւ ՀԱԿ պատգամավորները, մի քանի հարյուր քաղաքացիներ։ Միջոցառումը հսկում են մեծ թվով ոստիկաններ։
Նշենք, որ 1950 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին դեկտեմբերի 10-ը հռչակվեց Մարդու իրավունքների օր (Human Rights Day): Բոլոր պետություններին եւ շահագրգիռ կազմակերպություններին առաջարկվեց ճանաչել այդ օրը եւ համապատասխան միջոցառումներ անցկացնել:



























