Երջանկության, սիրո, բարության մաղթանքներով հազարավոր ուղերձներ են այսօր թռչում ԱՄՆ-ի Յուտա նահանգի Ֆոունթեյն-Գրինի փոքրի քաղաք: Հենց այդտեղ է գտնվում 6-ամյա Ադի Ֆաուսեթը, ում 1 տարուց քիչ  կյանք է մնացել ապրելու:

Ինչպես գրում է Delfi կայքը, բժիշկները աղջկա մոտ հայտնաբերել են հիվանդություն, որն առաջացնում է գլխուղեղի արթրոֆիա: Երեխայի մոտ այդ այդ հիվանդությունը նույնիսկ լավագույն բուժաշխատողներին ախտորոշել չի հաջողվել, հայտնում է Lifenews-ը:

Աղջկա տատիկը Facebook իր էջում հրապարակել է աղջկա պատմությունը եւ խնդրել, որպեսզի մարդիկ Սբ. Ծննդյանը իր թոռանը բացիկներ ուղարկեն:

Աղջկա մոր Թամի Ֆուասետի խոսքով՝ աշխարհի բոլոր անկյուններում հազարավոր բացիկներ են ուղարկում:

Մտերիմների շնորհիվ երեխան հսկայական քանակությամբ բացիկներ է ստանում եւ հասկանում որ այս աշխարհում միայնակ չէ եւ հազարավոր մարդիկ նրան աջակցում են: