Հայաստանում «ռեկետի» մասին լուրերը սուտ են: Այս մասին դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ օմբուդսմենի գրասենյակի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում լրագրողներին ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ցավոք, հավելել է  նա, այդ սուտը շարունակում են կրկնել նորից ու նորից:

Ըստ օմբուդսմենի՝ Հայաստանում «տանիքները» եւ ռեկետը վերացել են  1995–96 թթ.-ից սկսած: Ինչ վերաբերում է  հարկային ծառայության հետ կապված ձգձգված հայցերին, ապա խնդիրն արդիական էր 4-5 տարի առաջ, սակայն այժմ պայմանական բնույթ էլ չի կրում:  «Վատ է, որ նման վնասակար հայտարարություններ տարածող մարդիկ նեղություն չեն քաշում հավելել, որ դրանք անցյալում էին, իսկ այժմ վերացել են: Արդյունքում նրանք վանում են արտասահմանյան հավանական ներդրողներին», - նշել է Անդրեասյանը: