Պաղեստինցի առանց պորտֆելի նախարար Զիյադ Աբու Էյնը մահացել է Հորդանան գետի արեւմտյան ափինիսրայելցի զինվորների հետ մի խումբ պաղեստինցիների հետ բախման ընթացքում:
Հրապարակված տեսագրությունում երեւում է՝ ինչպես է 46-ամյա քաղաքական գործիչը կուրծքը բռնած ընկնում գետնին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ որոշ ականատեսների՝ նրան արցունքաբեր գազի բալոն է դիպել, սակայն ոմանք էլ ասում են, որ նախարարին հարվածել եւ հրել են իսրայելցի զինվորները: Հաղորդվում է, որ Զիյադ Աբու Էյնը ներքին օրգանների հիվանդություն է ունեցել, որը կարող էր արագացնել մահը:
Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը քաղաքական գործչի մահն անվանել է «բարբարոսության դրսեւորում»: Զիյադ Աբու Էյնը պատասխանատու էր Արեւմտյան ափին Իսրայելի բնակվայրերի հետ կապված հարցերի համար:



























