Ռուսաստանի մայրաքաղաքում անցած գիշեր երկու խոշոր կողոպուտ է եղել: Մոսկվայի կենտրոնում՝ «Սիթիբանկի» գրասենյակի վրա զինված հարձակում է եղել: Երկու անհայտ անձ ներխուժել են առեւտրային բանկի մասնաճյուղ, եւ, սպառնալով զենքով, գանձապահից վերցրել պայուսակը՝ 3,7 մլն ռուբլով: Հանցագործները դեպքի վայրից հեռացել են սեւ գույնի BMW մեքենայով: Հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել: Փաստի առիթով քր.գործ է հարուցվել: Հոդվածը նախատեսում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:

Նույն գիշեր անհայտ անձինք մի տղամարդուց խլել են պայուսակը, որտեղ եղել է 6 մլն ռուբլի: Այս դեպքում նրանք էլեկտրաշոկեր են օգտագործել:

Ամենայն հավանականությամբ հարձակվողները գործել են ցուցումով եւ նախապես իմացել են, որ տղամարդու մոտ գումար կա: