Հուլիսի 7-ին Թբիլիսիում ծրագրվում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքել լեռնադահուկային զբոսաշրջության զարգացման համաձայնագիր: Փաստաթուղթը նախատեսում է զարգացնել տվյալ ոլորտը միօրինակ չափորոշիչներով:
Համաձայնագրի կնքումը կդառնա Հարավային Կովկասում լեռնադահուկային կենտրոնների զարգացման շուրջ Թբիլիսիում՝ «Շերաթոն Մետեխի փալաս» հյուրանոցում ընթացող համաժողովի արդյունքը:
Ինչպես նշել են միջոցառման կազմակերպիչները, տուրիստական կենտրոնների զարգացումը համալիր հարց է, եւ ենթադրում է տարածքային ծրագրավորում, ենթակառուցվածների, շինությունների, զբոսաշրջային նախագծերի, չափորոշիչների, մարկետինգի եւ այլ հարցերի հաշվի առնում, հաղորդում է «Կավկազ-պրեսը»:




























