«20th Century Fox» ընկերությունը մասնաճյուղ է բացելու Ալմա Աթայում, որն աշխատանքը սկսելու է արդեն այս տարվա դեկտեմբերին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը:
Ներկայում ավարտին է հասցվում Ղազախստանի պետական մարմիններում մասնաճյուղի գրանցման գործընթացը: Ղազախստանում եւ Միջին Ասիայի երկրներում վաճառքի գծով տնօրեն է նշանակվել Իլյաս Աբրաեւը:
ԱՊՀ երկրների շարքում Ուկրաինայից հետո Ղազախստանը համարվում է երկրորդ շուկան կինոթատրոն այցելությունների թվով: 2013 թվականին FOX-ի ֆիլմերը Ղազախստանում 251 մլն ռուբլի են հավաքել, այսինքն՝ Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի շուկայի ընդհանուր հավաքագրումների 4.6%-ը:




























