Առողջ ապրելակերպ վարող տղամարդը որոշել է փորձարկում կատարել եւ օրական 10 շիշ կոկա-կոլա խմել: Նրա նոր կազմվածքը բոլորին ապշեցրել է:

50-ամյա Ջորջ Պրիորը, մեկ ամիս շարունակ, ամեն օր կոկա-կոլա խմելով, գիրացել է 15 կգ-ով եւ առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերել:

Ընդհանուր առմամբ, տղամարդը ամեն օր ստացել է լրացուցիչ 900 կալորիա եւ 250 գրամ շաքար: Հաշվարկի ժամանակ գիտնականները  ապշեցուցիչ արդյունքներ են ստցել. մեկ ամսվա ընթացքում տղամարդու օրգանիզմ 27 հազար կալորիա եւ 7,5 կգ շաքար է մտել, հայտնում է  FedPost-ը:

Մինչ այդ լիովին առողջ երկու երեխաների հայրը նշել է, որ կոկա-կոլայից կախվածություն է ձեռք բերել եւ անընդհատ ցանկանում է խմել այն:

Նրա արյան ճնշումը նույնպես փոխվել է: Եթե փորձարկումից առաջ ճնշումաչափը ցույց է տվել 129/77, ապա դրանից հետո՝ 145/96: