ԱՄՆ-ում արգելել են գրանցել վարտիք արտադրող նորվեգական ապրանքանիշը՝ գռեհիկ անվանման պատճառով:
«Comfyballs» (թարգմանաբար՝ հարմարավետ գնդակներ) անվանումով ապրանքանիշի վարտիքներն ամերիկացիներին չափազանց գռեհիկ են թվացել: Երկրի արտոնագրային բյուրոն հրաժարվել է գրանցել ապրանքանիշը՝ անվանումը համարելով «գռեհիկ»: Ըստ «The Independent»-ի, բյուրոյի փորձագետները կարծում են, որ «գնդակներ» բառն այս համատեքստում վիրավորական է:
Աղբյուրի համաձայն, ապրանքանիշը հիմնադրվել է 2013 թվականին եւ հաջողությամբ գործում է Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ Մեծ Բրիտանիայում:
Ընկերության հիմնադիր Անդերս Սելվիգի խոսքով, բարեբախտաբար, գռեհկության մասին եվրոպացիների պատկերացումներն ավելի մեղմ են, եւ ապրանքանիշը թույլատրվել է ԵՄ-ում:




























