Հունվարից Քուվեյթի պետական Kuwait Petroleum նավթային ընկերությունը սկսելու է նավթ վաճառել տարածաշրջանային տեսակի նավթի արժեքից 3.95 դոլարով պակաս:
Ըստ Oil News-ի, սա 2008 թվականի դեկտեմբերից ի վեր առավելագույն զեղչն է: Համեմատության համար նշենք, որ 2008 թվականին Քուվեյթի նավթի զեղչը կազմում էր 2.1 դոլար:
Ավելի վաղ, նավթի արդյունահանման նախկին մակարդակը պահպանելու մասին ՕՊԵԿ-ի որոշումից հետո, Սաուդյան Արաբիան նվազեցրել էր Ասիային եւ ԱՄՆ-ին նավթի մատակարարումների պաշտոնական գները: Բացի այդ, Իրաքն Ասիայի համար նավթի գները նվազեցրել էր վերջին 11 տարիների համար առավելագույն մակարդակով:




























