Հայաստանում 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է օձի խայթոցի 38 դեպք:
Հայաստանի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածներից 36-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով, ցավոք, երկուսի կյանքը չի հաջողվել փրկել:
Օձի խայթոցի ամենաշատ դեպքեր՝ 11, արձանագրվել են Արագածոտնի մարզում, երկրորդ տեղում Սյունիքն է՝ 7 դեպք, 3-րդում՝ Արմավիրի մարզը՝ 6 դեպք:
Երեւանում արձանագրվել է 3 դեպք:
Մահվան մեկական դեպք է գրանցվել Սյունիքի եւ Կոտայքի մարզերում:


























