ՖԻԴԵ-ի կանանց 2010 թվականի «Գրան-պրիի» մրցաշարի մի տուրը կանցկացվի Հայաստանում։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի եւ Շախմատի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։ Հայաստանը ներկայացնելու իրավունք է ստացել գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը։ Բացի նրանից ՖԻԴԵ-ի «Գրան-պրիի» տուրային խաղերում հանդես կգա նաեւ Հայաստանի առաջնակարգ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը։ Հիշեցնենք, որ ներկայումս Ջերմուկում ընթանում են տղամարդկանց «Գրան-պրիի» մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը։