Հոնկոնգի կենտրոնում դեկտեմբերի 11-ին բարիկադների մաքրման գործողությունը:
Ճանապարհները մետաղական արգելքներից, վրաններից եւ աղբից ազատելու հրամանը տվել էր Հոնկոնգի գերագույն դատարանը՝ բավարարելով ավտոբուսային ընկերության հայցը, հայտնում է «Lenta»-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Ուսանողական բողոքների մասնակիցները մինչեւ վերջ չեն ցրվել, սակայն հայտարարել են, որ մտադիր չեն խոչընդոտել դատարանի որոշման իրագործմանը: Սակայն առանձին ծայահեղականորեն տրամադրված ակտիվիստներ լի են մինչեւ վերջ փողոցում մնալու վճռականությամբ:
Հոնոկոնգում բազամահազարանոց ցույցերը սկսվել են սեպտեմբերի 26-ին: Ուսանողները պահանջում են տեղական իշխանությունը ինքնուրույն ընտրելու իրավունք ստանալ: Նաեւ պահանջում են քաղաքային կառավարության ղեկավար Լյան Չժենինի հրաժարականը:




























