Ֆրանսիայի սենատն այսօր՝ դեկտեմբերի 11-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել է պաշտոնական մակարդակով Պաղեստինի Պետությունը ճանաչելու բանաձեւին: Խորհրդարանի վերին պալատի դրական որոշումը ձեռք է բերվել ձայների նվազագույն տարբերությամբ՝ փաստթուղթը սատարել է 154 սենատոր, դեմ է արտահայտվել 146-ը:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ իշխող Սոցիալական կուսակցության կողմից առաջարկվող բանաձեւը պարտադրող բնույթ չի կրում, եւ առաջին հերթին, Ֆրանսիայի քաղաքական ղեկավարությանն ուղղված խորհրդանշական կոչ է: Տեքստում ընդգծվում է նաեւ «առանց որեւէ հետաձգումների» Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ բանակցությունների վերսկսկսման անհհրաժեշտությունը:
Դեկտեմբերի 2-ին փաստաթուղթն արդեն ստացել էր Ազգային ժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների հավանությունը՝ 339 «կողմ» եւ 151 «դեմ» ձայներով:




























