Microsoft ընկերությունը ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ կկիսվի Windows 7 օպերացիոն համակարգի եւ Microsoft Windows Server 2008 R2-ի, նաեւ Microsoft Office 2010-ի եւ Microsoft SQL Server համակարգի նախնական գաղտնաբառերով: Այդ քայլը, ինչպես գրում է  «Վեդոմոստին», նախատեսված է ընկերության եւ «Ատլաս» գիտատեխնիկական կենտրոնի միջեւ կնքված համաձայնագրով:

Երբ դրանք ուսումնասիրվեն եւ հետազոտվեն, կարող են տեղադրվել Ռուսաստանի պետական հաստատությունների համակարգիչների վրա:

Նոր պայմանավորվածությունները ձեռնտու են երկու կողմերին էլ: Այժմ հատուկ ծառայությունները հնարավորություն կունենան ուսումնասիրել Microsoft-ի նոր ապրանքների կոդերը, նաեւ ժամանակակից ծրագրերի կրիպտոգրաֆիկ պաշտպանություն մշակել: Ծրագրային ապահովում մշակողներին դա հնարավորություն կտա համագործակցել պետական մարմինների հետ եւ նրանց վաճառել իրենց արտադրանքը: Microsoft-ի եւ տեղեկատվության պաշտպանությամբ զբաղվող ընկերության միջեւ նախորդ համաձայնագիրը ստորագրվել է 2002թ. եւ այժմ արդեն հնացել է:
Microsoft-ի ծրագրային ապահովումը արդյունքում կարող է օգտագործվել էլեկտրոնային կառավարության եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար: