Անհայտ անձինք Մոսկվայի «Անկախ մամուլի կենտրոնում» կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում իրավապաշտպանների վրա ձվեր են նետել:
«Մեմորիալ» իրավապաշտպանական կենտրոնի խորհրդի անդամ Սվետլանա Գաննուշկինան «Ինտերֆաքսին» պատմել է, որ երկու երիտասարդներ վեճի են բռնվել իրենց հետո, հարցեր տվել՝ չսպասելով ելույթների ավարտին: Երբ նրանց զգուշացրել են, որ հարցերը կարող են ուղղել ներածական խոսքից հետո, երիտասարդները սկսել են բղավել եւ ձվեր նետել:
Տուժածների թվում են Human Rights Watch-ի Ռուսաստանի գծով տնօրեն Տատյանա Լոկշինան, Մարդու իրավունքների նախագահական խորհրդի անդամ Իգոր Կալյապինը, ինչպես նաեւ «Մեմորիալ» իրավապաշտպանական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Չերկասովը:
Մամուլի ասուլիսը նվիրված էր Չեչնիայի իրավիճակին: Իրավապաշտպաններին անհանգստացրել է այն, որ Չեչնիայում Գռոզնիի վրա հարձակման կասկածյալների հարազատների տներն են հրկիզվել: «Մեմորիալի» տվյալով՝ հանրապետությունում դեկտեմբերի 6-7-ին վեց տուն էր այրվել:



























