Գերազանցվել է աշխարհում ամենաթանկ լուսանկարի ռեկորդը. ավստրալացի լուսանկարիչ Փիթեր Լիքի հեղինակած լուսանկարը՝ «Ֆանտոմ» անվանումով, Լոս Անջելեսում 6,5 մլն դոլարով վաճառվել է մասնավոր կոլեկցիոներ ի: Նախորդ ռեկորդը պատկանում էր գերմանացի Անդրեաս Գուրսկիին:
Լիքի աշխատանքը արվել է ԱՄՆ հարավ-արեւմուտքում գտնվողն Այծքաղի կիրճում: Լուսանկարում ճառագայթ է, որը ճեղքում է քարաձավը հեղեղատի միջով: Լույսը ուրվական է հիշեցնում, ուստի աշխատանքը ստացել է «Ֆանտոմ» անվանումը, հաղորդում է Lenta.ru-ն:
Պարբերականը նշում է, որ Լիքի երկրպագուն նախկինում ձեռք է բերել նրա «Իլյուզիա» լուսանկարը 2,4 մլն դոլարով եւ «Հավերժ տրամադրություններ» լուսանկարը՝ 1,1 մլն դոլարով:
Մինչ օրս ամենաթանկ լուսանկարների վարկանիշի ամենավերին հորիզոնականը զբաղեցնում էր Անդրեաս Գուրսկիի «Ռեյն II» անվանումը կրող լուսանկարը: 2011-ին այն վաճառվել է 4,3 մլն դոլարով:
Պիթեր Լիքը ծնվել է 1959-ին, Մելբուռնում: Պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ նա զբաղվում է ավելի քան 30 տարի: Նա բազմաթիվ մրցանակների է արժանացել իր աշխատանքների համար:



























