Գիտնականները վերջերս անցկացրած հետազոտությունից հետո արտասովոր եզրահանգում են կատարել: Պարզվել է, որ կապիկին մարդու վերածվելու հարցում օգնել է ալկոհոլը: Ինդիանայի համալսարանի բժշկական դպրոցի եւ Կիրառական մոլեկուլյար էվոլյուցիայի հիմնադրամի գիտնականները մանրամասն ուսումնասիրել են մարդու ֆերմենտները, որոնց խնդիրն ալկոհոլի քայքայումն է:

Ավելի վաղ գիտական աշխարհն ապացուցում էր, որ ալկոհոլը համեմատաբար վերջերս է առաջացել: Իսկ նոր տվյալները խոսում են այն մասին, որ մեր նախնիները կարողացել են ալկոհոլը քայքայել այն հեռավոր ժամանակներում, երբ նոր էին իջել ծառերից:

Informing-ի փոխանցմամբ, Սթիվն Բենների գլխավորությամբ գիտնականները հետեւել են լյարդի ֆերմենտների փոփոխություններին՝ հետագայում հաշվարկլով դրանց արդյունավետությունը հնագույն անհետացած տեսակների մոտ:

Պարզվել է, որ մարդու եւ օրանգուտանի ընդհանուր նախնին նման ֆերմենտ չի ունեցել: Բայց երբ օրանգուտանի ճյուղից շիմպանզեի եւ գորիլայի հեռացում է տեղի ունեցել, մարդկության նախնիի մոտ արդեն եղել է ալկոհոլը քայքայող ֆերմենտը:

Գիտնականները նշում են, որ այդ ֆերմենտի ձեւավորման համար ընդամենը մեկ փոխակերպում է անհրաժեշտ եղել: Եվ դա, գիտնականների կարծիքով, տեղի է ունեցել շուրջ 10 մլն տարի առաջ: