Շուրջ 269 հազար տոննա ընդհանուր քաշով ավելի քան 5 տրիլիոն կտոր պլաստիկ է լողում համաշխարհային օվկիանոսում, ինչը զգալի վնաս է հասցնում ստորջրյա աշխարհին:
Այս տվյալները հավաքել են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չիլիից, Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից գիտնականները, որոնք ստացվել են վեց տարի տեւած հետազոտության արդյունքում:
Mignews-ի փոխանցմամբ, պլաստիկի մեծ կտորները կարող են այնպիսի խոշոր կենդանիների շնչահեղձության պատճառ դառնալ, ինչպիսիք են փոկերը: Իսկ ավելի փոքր կտորները կարող են կուլ տալ ձկները, որոնց հետագայում կարող են մատուցել ձեր սեղանին:
Գլխավոր խնդիրն այն է, որ պլաստիկում բազմաթիվ քիմիական նյութեր կան:




























