Գերմանիայից եւ ԱՄՆ-ից գիտնականների խումբը համատեղ արված վերջին հետազոտության ընթացքում հանգել է եզրակացության, որ մարդիկ հաճախ սխալ են գնահատում իրենց մաթեմատիկական ունակությունները, ինչպես նաեւ շփոթում են մաթեմատիկան եւ թվերի տեսքով տեղեկության հետ գործ ունենալը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ հինգ հոգուց առնվազն մեկը, որոնք նախկինում ասում էին, որ դժվարանում են մաթեմատիկայի հարցում, թեստի արդյունքում հայտնվել են հրաշալի արդյունք ցույց տվածների շարքում:
Ըստ Informing-ի, մյուս կողմից, մասնակիցների մեկ երրորդը, որոնք վստահ էին իրենց մաթեմատիկական ունակությունների հարցում, այնքան էլ լավ արդյունքներ չեն ցուցադրել: Նշենք, որ հետազոտությանը 130 մարդ է մասնակցել: Նրանք չորս օրվա ընթացքում երեք տեսակի թեստ են անցել:
Գիտնականները նշում են, որ մենք այնքան էլ չենք տարբերում մաթեմատիկական եւ թվերի տեսքով տեղեկության հետ գործ ունենալու ունակությունները: Իսկ իրականում մաթեմատիկայից հեռու բազմաթիվ մարդիկ հեշտությամբ հիշում են թվերը, այն դեպքում, երբ ճշգրիտ գիտությունների տաղանդավոր պրոֆեսորներ դժվարությամբ են հաշվում մտքում:




























