Տասնյակ հազարավոր ագռավներ հարձակվել են ԱՄՆ Օհայո նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի վրա: Նման քանակության թռչունների ներկայությունը վնասում է շենքերն ու վտանգում բնակչության առողջությունը, նախազգուշացնում է Քլարք շրջանի Պատմական ընկերակցության նախագահ Ռոջեր Շերիքը:
«Երբ դուք զբոսնում եք փողոցներով ու տեսնում ծառերին, շենքերին ու ամենուր հազարավոր ագռավների, դա ազդում է նյարդերի վրա, եթե հատկապես ձեզ ծանոթ է Հիչքոքի ֆիլմը», - հայտարարել է Շերիքը:
Նրա խոսքով՝ Սփրինգֆիլդում, որտեղ շուրջ 60 հազար մարդ է բնակվում, առնվազն 50 հազար ագռավ է հաստատվել, որոնք քաղաքի կենտրոն են վերադառնում քաղաքամերձ դաշտերում սնունդ որոնելուց հետո: Փորձագետները դեռեւս չեն կարող նշել պատճառը, թե ինչու են թռչուններն ընտրել հենց Սփրինգֆիլդ քաղաքը, հաղորդում է «Ռոսիսյկայա գազետան»:




























