ԱՄՆ Կոնգրեսը Վրաստանի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ արտասահմանյան ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակում պաշտոնական Թբիլիսիին կհատկացնի 30 մլն դոլար: Դեկտեմբերի 12-ին Վրաստանի արտգործնախարարը հայտնում է, որ դա նախատեսված է ԱՄՆ 2015 թ. բյուջեով:
ԱՄՆ-ն մտադիր է հաստատել նաեւ Արեւելյան Եվրոպայի (ERI) երկրներին օգնություն տրամադրելու ծրագիրը՝ 810 մլն դոլարի չափով: Դեռ հայտնի չէ, թե քանի մլն Վրաստանը կստանա այս ծրագրից:
ԵՄ-ն 2015թ. Վրաստանին կհատկացնի 46 մլն եվրո՝ մակրոտնտեսական կայունություն պահպանելու համար:
Վրաստանը գումարը երկու փոխանցմամբ կստանա. Գումարի մի կեսը կստանա դրամաշնորհի տեսքով, իսկ երկրորդ կեսը՝ վարկով: Ավելի վաղ համապատասխան հուշագիր էր ստորագրել տնտեսության եւ ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին (Pierre Moscovici):




























