Կոշտ պոռնոյի հարյուրավոր սիրահարներ Լոնդոնում Վեսթմինսթերյան պալատի առջեւ բողոքի ակցիա են անցկացրել:
Ակցիայի մասնակիցները միմյանց դեմքի վրա են նստել՝ ցուցադրելով օրալ սեքս, ինչպես նաեւ The life will be fine if we both six-nine («Կյանքը լավ կլինի, եթե մենք սեքսով զբաղվենք "69" դիրքով») եւ Squirt doesn't hurt («Բավարարումը չի վնասում») գրություններով պաստառներ են բռնել:
Բողոքի պատճառ է դարձել բրիտանական օրենսդիրների մտադրությունը՝ արգելել երկրում կոշտ պոռնո արտադրել եւ համացանցի միջոցով տարածել այն: Կարող են արգելվել, մասնավորապես, բռնության տեսարաններ պատկերող, ֆիզիկական կամ խոսքային նվաստացում պարունակող, դերախաղեր պատկերող եւ նման այլ հոլովակներ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ին:
Ակցիայի մասնակիցները կարծում են, որ արգելքները խախտում են ցանկացած օրինական ճանապարհով հաճույք ստանալու՝ մարդու իրավունքը:



























