Չինաստանում արգելել են ազգային օրհներգը կատարել հարսանիքի, հուղարկավորության, պարահանդեսի եւ ոչ քաղաքական բնույթի այլ միջոցառումների ժամանակ, ինչպես նաեւ առեւտրի եւ բիզնես-կենտրոնների տարածքում:
Ըստ «Սինհուա» գործակալության, «Կամավորների քայլերգ» (The March of the Volunteers) անվանումով պետական օրհներգը թույլատրված է նվագել կամ երգել ազգային տոների արարողությունների սկզբում, քաղաքական ցույցերի, պաշտոնական դիվանագիտական իրադարձությունների եւ միջազգային նշանակալի միջոցառումների ժամանակ: Այս մասին նշված է Չինաստանի Կոմկուսի հայտարարության մեջ:
Օրհներգը հնչելու է նաեւ սպորտային կարեւոր միջոցառումների ժամանակ պետական դրոշի բարձրացման արարողության ընթացքում, երբ չինացի մարզիկները մրցանակային տեղեր են զբաղեցնում: Այն պետք է հնչի նաեւ ամբողջ երկրի դպրոցներում եւ մանկապարտեզներում:



























