Ամերիկյան Թեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում վաճառքի են հանել ամենամեծ զգեստապահարանն ունեցող տունը: Շինությունը 12.9 մլն դոլար է գնահատվում:

Տունը 20 սենյակ ունի. 1.600 քառակուսի մետրից 914-ը զբաղեցնում է եռահարկ զգեստապահարանը:

Առաջին հարկն օգտագործվել է զարդեր եւ պայուսակներ պահելու համար, երկրորդ հարկում կոշիկներ եւ հագուստ, գլխարկներ եւ մորթիներ են պահվել, ինչպես նաեւ տարածք է առանձնացվել երեկույթների անցկացման համար:

Ըստ Lenta.ru-ի, տան տիրուհին՝ Թերեզա Ռոմերը, Chron-ին պատմել է, որ մտադիր է նոր տուն կառուցել՝ ավելի մեծ զգեստապահարանով:

Թերեզա Ռոմերը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 2014 թվականի սկզբին նրա զգեստապահարանը ցուցադրել են Good Morning America շոուի ընթացքում: Օգոստոսին նրա զգեստապահարանից Hermes-ից երեք պայուսակ եւ բազմաթիվ ոսկերչական զարդեր են գողացել՝ 1 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: