Ավստրիայի բնակչուհի, 29-ամյա Էլիզային դատի են տվել՝ եկեղեցում էրոտիկ հոլովակներ նկարահանելու համար: Համացանցում «Բաբսի» անունով հայտնի կինը մի քանի էրոտիկ տեսանյութ է նկարահանել Հերշինգի եկեղեցիներից մեկում: Հոլովակներում նրա ձեռքին Աստվածաշունչ է եղել, եւ կինը պարբերաբար խաչակնքվել է:
Դատարանը կնոջը դատապարտել է եռամսյա պայմանական ազատազրկման եւ 5350 եվրոյի չափով տուգանք սահմանել: Մինչ այդ, Էլիզայի նկարահանած հոլովակները տարածվել են համացանցում, եւ նա հասցրել է դրանց օգնությամբ 10.700 եվրո վաստակել:
Ոստիկանություն բողոք է ներկայացրել տեղի հոգեւորական Բերնհարդ Պաուերը, որին հոլովակների մասին պատմել են Հերշինգի միջնակարգ դպրոցի աշակերտները: Կնոջը ձերբակալել են այն բանից հետո, երբ տեղի բնակիչներից մեկն էրոտիկ տեսանյութում ճանաչել է նրան: Ընդ որում, ըստ Lenta.ru-ի, հոլովակներում Էլիզայի դեմքը չի երեւում:



























