Ծննդյան տոնի նախօրեին Տոկիոյի PiaPia ռեստորանի դռները փակ կլինեն զույգերի համար: Հաստատությունում կարծում են, որ նրանց երջանիկ տեսքը կշփոթեցնի միայնակ այցելուներին:
«Դեկտեմբերի 24-ին մենք հրաժարվելու ենք սպասարկել բոլոր զույգերին՝ առանց բացառության»,- նշված է ռեստորանի ցուցափեղկին հայտնված հայտարարությունում: Ըստ RT-ի, դրանում պատկերված են երկնագույն հագուստով տղամարդ եւ կարմիր զգեստով կին, ինչպես նաեւ վրան խաչ արված սիրտ:
The Telegraph-ի փոխանցմամբ, ռեստորանի աշխատակիցներից Տակաշի Կիոզուկան ասել է, որ սկզբում զույգերի մուտքն արգելելու գաղափարը որպես կատակ էր դիտարկվում, բայց հետո հաստատության ղեկավարությունը որոշեց, որ դա ճիշտ որոշում կլինի:



























