Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 62 դոլարից, WTI տեսակինը՝ 58 դոլարից, իսկ եվրոյի փոխարժեքը Ռուսաստանում հասել է նոր առավելագույնի՝ հասնելով 72.27 ռուբլու: Ըստ ՏԱՍՍ գործակալության, մոսկովյան ժամանակով 19:18-ին (Երեւանի ժամանակով՝ 20:18-ին) նավթի Brent տեսակի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 2.75%-ով եւ կազմել 61.97 դոլար՝ 1 բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 3.11%-ով՝ հասնելով 58.11%-ի՝ 1 բարելի դիմաց:
Նավթի համաշխարհային գները կտրուկ կերպով նվազում են՝ Էներգետիկ միջազգային գործակալության բացասական կանխատեսումների պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մասնավորապես, Գործակալությունը կանխատեսում է, որ 2015 թվականին նավթի պահանջարկը կաճի ընդամենը 0.9 մլն բարելով: Ավելի վաղ կազմակերպությունը 1.1 մլն բարելով պահանջարկի աճ էր կանխատեսում:




























