Ամերիկյան Փորթլենդ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել դպրոցներից մեկի տարածքում։ Ըստ ոստիկանության՝ երեք աշակերտներ տեղափոխվել են հիվանդանոց։ Բժիշկները նրանց վիճակը ծանր են գնահատում, կյանքին սպառնացող վտանգ չկա։ Հարձակվողը փախել է, նրա որոնումներով զբաղվում է ոստիկանությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Կրակոցների պատճառ կարող էին դառնալ քրեական հաշվեհարդարները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքը։

«Ռոզմարրի Անդերսոն» դպրոցի կայքում հաղորդվում է, որ դրա ուսանողներն անապահով եւ ոչ լիարժեք ընտանիքներից են։ Ըստ CNN-ի՝ ոստիկանությունը ներկայումս որոնում է առնվազն մեկ կասկածյալի։ Բայց հնարավոր է լինեն նաեւ այլ հանցակիցներ։