Ֆրանսիացի դերասան ժերար Դեպարդյեն Independent Magazine-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ սեպտեմբերին իր Աֆրիկա կատարած այցելության ժամանակ սպանել է երկու առյուծների ուհամտեսել նրանց միսը:
Դերասանի խոսքով՝ իրեն եւ իր ուղեկիցներին հաջողվել է սպանել գազաններին ինքնապաշտպանության նպատակով, քանի որ մեքենան, որում եղել են Դեպարդյոն եւ մյուսները, ճանապարհին փչացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեր մեքենան փչացավ Բուրկինա Ֆասոյի մայրուղիներից մեկում: Այդ պահին թփերից դուրս եկան երկու առյուծ, նրանք կանգնել էին մեր դիմաց եւ չէին շարժվում: Անցնում էին ժամեր, իսկ մենք չէինք կարողանում դուրս գալ մեքենայից: Մեր աֆրիկացի վարորդը շատ վախեցած էր: Մեզ այլ ելք չէր մնում, քան գնդակահարել գազաններին»,-մեկնաբանել է դերասանը:
Լրագրողի հարցին՝ կերա՞նք նրանք, Դեպարդյեն դրական պատասխան է տվել:




























