Եվրամիությունում տնտեսական ճգնաժամը կարելի է հաղթահարել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Նյուրնբերգում Քրիստոնեա-սոցիալական միության համագումարում:

Գերմանիայի պարենի եւ գյուղատնտեսության նախարար  Քրիստիան Շմիդտն, իր հերթին, հայտարարել է, որ համաձայնագիրը պետք է ստորագրել մինչեւ 2015-ի տարեվերջ:

«Ստորագրված փաստաթուղթը պետք է լինի տոնական սեղանին, որպես սուրբծննդյան նվեր»ասել է նա:

ԵՄ երկրների շատ բնակիչներ դեմ են հանդես եկել ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքելուն: Դեկտեմբերի 9-ին նրանք Եվրահանձնաժողովին հանձնագիր են փոխանցել, որի տակ ստորագրել է 1,1 մլն մարդ, հաղորդում է Daily Times-ը:

Ի սկզբանե ենթադրվում էր, որ տրանսատլանտյան համաձայնագրի շուրջ բանակցությունները կավարտվեն մինչեւ այս տարեվերջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նոյեմբերի վերջին ԵՄ առեւտրի հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը հայտնել , որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչների հերթական հանդիպումն այդ հարցով կկայանա 2015-ի փետրվարին: